10:41 , 9 ապրիլ, 2015
1in.am-ը գրում է.
Գիտնականները պարզել են բարձր կրթություն ունեցող կանանց գլխավոր թերությունը։ Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի աշխատակիցները հրապարակել են իրենց հետազոտության տվյալները, համաձայն որոնց՝ կրթված կանայք առավել հաճախ են ալկոհոլային խմիչքներ օգտագործում, քան ավելի քիչ կրթված հասակակիցները։ Նրանք կախվածություն են գտել կրթության մակարդակի և ալկոհոլի նկատմամբ կրքի միջև։
Իգական սեռի ներկայացուցիչները, ովքեր ստացել են բակալավրի աստիճան, կրկնակի հաճախ են ալկոհոլ օգտագործում, քան պակաս կրթվածները։ Բացի դրանից՝ կրթվածների կեսը խոստովանել է, որ խնդիրներ ունի ալկոհոլի հետ կապված։ Այս մասին փոխանցում է Herald Sun-ը։
Եզրակացություններն արվել են մինչև 40 տարեկան 1000 տղամարդկանց ու կանանց մասնակցության ուսումնասիրությունների հիման վրա։ Ուժեղ սեռի ներկայացուցիչների մոտ նման կախվածություն չի հայտնաբերվել։