ԱՍԱԼԱ-ն սպառնում է Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի մասնակիցներին․ Էրդողան


10:33 , 9 ապրիլ, 2015

pOPwfpOrOhcAraratnews.am-ը գրում է.

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ASALA) սպառնում է Գալիպոլիի ճակատամարտի, այսպես կոչված, հարյուրամյակի տոնակատարություններին մասնակցող երկրներին։ Այս մասին Էրդողանն ասել է Milliyet-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքերով՝ Թուրքիան ուշ, թե շուտ կպարզի, թե որ ուժերն են կանգնած եղել ASALA-ի հետևում։ Էրդողանը նշել է աև, որ Թուրքիան ապրիլի 24-ին համաշխարհային հանրությանը խաղաղության և կայունության կոչ կանի։

Ակնկալվում է, որ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին կմասնակցեն 50 երկրների ներկայացուցիչներ։