«Սելֆի» անելու համար ձողը 1983-ին «անպիտան ճապոնական գյուտ» է համարվել


09:56 , 9 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

«Սելֆի» (ինքնալուսանկար) անելու առաջին ձողը հայտնագործվել և վաճառքի է հանվել շատ ավելի վաղ, նախքան սմարթֆոնների հայտնվելը՝ 1983-ին Ճապոնիայում, գրում է Лента-ն։

1983-ին Minolta ընկերությունը թողարկել է Minolta Disc-7 լուսանկարչական ապարատը, որը, փորձագետների կարծիքով, բավականին առաջ էր անցել իր ժամանակից։ Սարքի առջևի մասում տեղադրված էր փոքրիկ հայելի, որը հատուկ նշանակված էր ինքնանկարների համար։

Սակայն «սելֆիի» առաջին ձողն այլ կերպ էր կոչվում, քան հիմա։ Այդ սարքն անվանում էին Minolta Extender։

Եվ հատկանշական է, որ սարքավորումը ներառվել է 1995-ին թողարկված «Ճապոնացիների 101 անպիտան գյուտերը» գրքում։