08:26 , 9 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ն թույլ չի տա Իրանին միջամտել Եմենում ռազմական հակամարտության ընթացքին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, գրում է gazeta.ru-ն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն լավ տեղեկացված է Եմենի նախագահ Մանսուր Հադիին երկրից արտաքսած հուսիթ գրոհայիններին Իրանի տրամադրած աջակցության մասին։
«Մենք առճակատում չենք փնտրում, բայց չենք թողնի մեր դաշնակիցներին: Մենք կշարունակենք աջակցել նրանց, ովքեր վտանգ են զգում Իրանի հնարավոր գործողություններից»,- հայտարարել է Քերին:
Պետքարտուղարն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կաջակցի Մերձավոր Արևելքի երկրներին, որոնք վտանգ են զգում Իրանի կողմից: