08:10 , 9 ապրիլ, 2015
1in.am-ը գրում է.
ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման պատմել է, որ իր ավագ դուստրը՝ 16-ամյա Մալիան, մեքենա վարել սովորել է Գաղտնի ծառայության գործակալներից։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Միշել Օբամայի խոսքով՝ նրան Գաղտնի ծառայությունն է սովորեցրել, քանի որ նրանք իրեն թույլ չէին տա նրա հետ նստել ղեկին։
Նրա խոսքով՝ Մալիան երբեմն ղեկին է նստում և շրջում Սպիտակ տան մոտակայքում՝ հսկողության ներքո։
Առաջին տիկինը կարծում է, որ նման ուսուցումն իմաստ ունի, քանի որ ամուսիններով մեքենայի ղեկին չեն նստել 2008-ին նախագահի պաշտոնում Բարաք Օբամայի ընտրվելուց հետո։
Նշվում է, որ դստերը մեքենա վարել թույլ տալով՝ նախագահն ու իր կինը ցանկանում են երեխաներին զգացնել տալ, որ նրանք ապրում են «նորմալ կյանքով»՝ չնայած արտասովոր դաստիարակությանը։