06:33 , 9 ապրիլ, 2015
Tert.am–ը գրում է.
Ֆրանսիայում ավիադիսպեչերների գործադուլը հանգեցրել է հարյուրավոր չվերթների հետաձգմանը: Այս մասին հայտնում է BBC-ն:
Խոսքը հիմնականում ներքին չվերթների մասին է, սակայն կան նաև մի քանի միջազգային չվերթներ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիացի ավիադիսպեչերների արհմիությունը երկօրյա գործադուլ է սկսում` պահանջելով աշխատանքային պայմանների բարելավում: Հայտնի էր նաև, որ գործադուլի անցկացման շրջանում կանոնավոր չվերթների քանակը կրճատվելու է 40 տոկոսով:
Ըստ ԶԼՄ-ների` արհմիությունները գործադուլներ կանեն նաև ապրիլի 16 - 18–ին, ապրիլի 29–ից մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածներում: