04:57 , 9 ապրիլ, 2015
Tert.am–ը գրում է.
Արգենտինայում Հայոց ցեղասպանության միջոցառումները համակարգող հանձնաժողովն սկսել է իրացնել ապրիլի 24-ի համար նախատեսված՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման հազարավոր պաստառներն ու «փակ է» գրությամբ նշանները, որոնք պետք է տեղադրվեն ձեռնարկություններում, հիմնարկներում, բարերում և շատ այլ վայրերում:
Պաստառները անվճար բաժանվում են Արգենտինայում Հայկական կենտրոնի գրասենյակից, որը գտնվում է Բուենոս Այրեսի Արմենիա փողոցում: