Ստորագրվել է հայ-ավստրիական նոր հուշագիր. armlur.am


03:59 , 9 ապրիլ, 2015

Ստորագրվել է հայ-ավստրիական նոր հուշագիրArmlur.am–ը գրում է.

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած պատվիրակությունը, որն աշխատանքային այցով գտնվում է Ավստրիայի Հանրապետությունում, հանդիպում է ունեցել Ավստրիայի կրթության և կանանց հարցերի դաշնային նախարար տիկին Հայնիշ Հոզեկի հետ:

Ողջունելով հյուրերին տիկին նախարարը նշել է, որ նախորդ համաձայնագրի շրջանակում մեծ աշխատանք է կատարվել, մասնավորապես ուսուցիչների վերապատրաստման և միջին մասնագիտական կրթության ոլորտներում։ Տիկին նախարարը հույս է հայտնել, որ նոր հուշագիրը կապահովի գործընթացների շարունակականությունը։ Նախարար Արմեն Աշոտյանը, շնորհակալություն հայտնելով գործընկերոջը հետևողականության համար, ընդգծել է, որ հայ ավստրիական կրթական համագործակցության մեծ ներուժ է առկա, և այս հուշագիրը ևս մեկ խթան կդառնա նոր նշաձող դնելու երկկողմ հարաբերությունենրի զարգացմանը։ Հանդիպման ընթացքում նախարար Արմեն Աշոտյանը և տիկին Հայնիշ Հոզեկը ստորագրել են Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության և Ավստրիայի Հանրապետության կրթության և կանանց հարցերի դաշնային նախարարության միջև կրթության բնագավառում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ