03:21 , 9 ապրիլ, 2015
Tert.am–ը գրում է.
«Հայ դատի» հանձնախմբի աջակցությունն ստացած թեկնածուները հաղթել են Գլենդելի՝ ապրիլի 7-ին տեղի ունեցած ընտրություններում:
Ինչպես հայտնում է Asbarez-ը` նախնական տվյալներով՝ Գլենդելի քաղխորհրդի երկու տեղի համար պայքարում թեկնածուներից հաղթանակ են տարել Վարդան Կարապետյանը՝ 6507 ձայնով, Փոլա Դիվայնը` 8246 ձայնով, որոնք ստացել են Հայ դատի հանձնախմբի աջակցությունը:
Գլենդելի Կրթական Միացյալ Խորհրդի համար ընտրվել են Նաիրի Նահապետեանը՝ 9195 ձայնով, և Ջենիֆեր Ֆրիմոնը:
Գլենդելի Հանրային Քոլեջի հոգաբարձուների խորհրդի համար ընտրվել են Վահե Փիրումյանը՝ 8199 ձայնով, և Թոնի Թարթալյանը՝ 9059 ձայնով:
Նշվում է, որ այս թեկնածուներին ևս ակտիվորեն սատարում էր Գլենդելի Հայ Դատի հանձնախումբը: