Հիլարի Քլինթոնն ապագա նախընտրական շտաբում վարձել է Google-ի թոփ մենեջերին


02:53 , 9 ապրիլ, 2015

1in.am–ը գրում է.

pic_41950150f71676686f89428fbccd15bb

Հիլարի Քլինթոնը Google-ի թոփ մենեջեր Ստեֆանի Հանոնին վարձել է որպես տեխնիկական տնօրեն, ով պատասխանատու է նախագահական պոտենցիալ քարոզարշավի համար կայքերի և հավելվածների ստեղծման առումով: Այս մասին գրում է The Washington Post-ը:

Հանոնը կաշխատի Քլինթոնի նյույորքյան գրասենյակում, որտեղ նախատեսվում է, որ կտեղակայվի նախագահական քարոզարշավի շտաբը: Նա պատասխանատու կլինի ինժիներների և մշակողների աշխատանքի բաժնի համար: Թիմում կարող են ներառվել նաև խորհրդատուներ:

Թիմի առաջին խնդիրը կդառնա Քլինթոնի քարոզը մեկնարկին տեխնոլոգիական ենթակառույցի նախաատրաստումը։