Քաղաքակրթական առաջընթաց Թուրքիայում


01:32 , 9 ապրիլ, 2015

Թուրքական կառավարությանը կից կրոնի հարցերով վարչությունը կրոնաիրավական վճիռ է հրապարակել, որով թույլատրվում է մուսուլմաններին զուգարաններում զուգարանի թուղթ օգտագործել: Միևնույն ժամանակ փաստաթղթում նշվում է, որ նման եղանակի կարելի է դիմել միայն ջրի բացակայության դեպքում. ջուրը շարունակում է մնալ մաքրություն ապահովող հիմնական միջոցը: Իսկ որպես պարզաբանում ավելացվում է, որ զուգարանի թուղթը չի համարվում նամակի համար նախատեսված միջոց, և դրա գործածումը որևէ արգելք չի պարունակում: