Հյուսիսային Կորեայի առաջնորդը կրկին փոխել է իր շրջապատի «երկրորդ մարդուն». ԶԼՄ-ներ


23:48 , 8 ապրիլ, 2015

10032191751in.am-ը գրում է.

Հյուսիսային Կորեայի իշխանության հիերարխիայում կրկին «երկրորդ մարդ» է դարձել կորեական ժողովրդական բանակի գլխավոր քաղաքական վարչության պետ Հվան Բեն Սոն` շրջանցելով Կորեայի աշխատավորական կուսակցության քարտուղար Ցոյ Ռեն Հեին: Այս մասին գրում է հարավկորեական «Ռենհափ» տեղեկատվական գործակալությունը:

Նշվում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը նրանց տեղերով փոխանակում է անցյալ տարվանից: Սա նրանց երրորդ տեղափոխությունն է: