Երբ յուրաքանչյուր մարդ փորձի իրեն կողքից նայել, ուրիշի աչքերով, Քիմ Քարդաշյանն այդքան սարսափելի չի թվա


23:22 , 8 ապրիլ, 2015

Երբ յուրաքանչյուր մարդ փորձի իրեն կողքից նայել, ուրիշի աչքերով, Քիմ Քարդաշյանն այդքան սարսափելի չի թվա։ Եթե անգամ նրանից լավն եք, ավելի եք նսեմանում, երբ ծաղրում ու վատաբանում եք վերջինիս։ Որքան գիտեմ, Քիմը ոչ մեկին չի խաբել, ծեծել, սպանել, ոչինչ չի գողացել, այսինքն՝ անբարոյականությունը միայն սեփական մարմինը ցուցադրելը չէ, իսկ թե ով ոնց է ապրում ու ինչ է անում, միայն իր խիղճ կոչվածը գիտի...