22:26 , 8 ապրիլ, 2015
Araratnews.am-ը գրում է.
Էստոնիայի նախագահ Թոմաս Հենդրիկ Իլվեսը հաստատել է երկրի կառավարության նոր կազմը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Ինչպես տեղեկացնում է նախագահի աշխատակազմի մամլո ծառայությունը, վարչապետի պաշտոնը կզբաղեցնի գործադիրի նախկին ղեկավար Տաավի Ռիյվաս:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռիյվասի ղեկավարած նախարարների ողջ կաբինետը հրաժարականի դիմում էր ներկայացրել, ինչից հետո, համաձայն Սահմանադրությամբ սահմանված կարգի, Էստոնիայում սկսվել էր նոր կառավարության ձևավորման գործընթացը: