Ոչ մի բան էլ չի փոխվել, նույն հայերն ենք՝ նույն թշնամիներով շրջապատված


21:37 , 8 ապրիլ, 2015

Ի՞նչ է փոխվել վերջին մի քանի հարյուր տարվա մեջ հայկական կյանքում: Ոչ մի բան էլ չի փոխվել, նույն հայերն ենք՝ նույն թշնամիներով շրջապատված, նույն պայքարով, դարդ ու ցավով, նույն սխալներով, դավաճաններով, նույն հերոսներով և նվիրյալներով, նույն հարուստներով և ազգային կարիքներով, նույն մեծախոսներով, կեղծ հայրենասերներով, հեռվից քննադատողներով, խրատողներով, փախչողներով: Մի խոսքով՝ նույն օճառը, ջուրը և հայկական բաղնիքը... Սակայն մի բան փոխվել է, որ դեռ չենք գիտակցում, չենք արժևորում: Դա մեր վեականգնված անկախությունն է և հաղթական զինուժը: Պարտավոր ենք թոթափել մեր անցյալի, հին սերնդի սխալները և ճիշտ ճամփով ընթանալ ու վերաբերվել, նվիրվել, վերջապես մարդ և հայ լինել...