Բնակելի տարածք անապահով ընտանիքներին


20:52 , 8 ապրիլ, 2015

Հանրակացարաններում երկար տարիներ բնակվող սոցիալապես անապահով ընտանիքներին աջակցելու նպատակով կառավարությունը որոշել է Արմավիրի մարզպետարանի տնօրինության՝ Էջմիածին քաղաքի երկու հանրակացարաններում բնակվող 5 քաղաքացիներին նվիրել իրենց կողմից զբաղեցրած բնակելի տարածքները, ինչը նրանց հնարավորություն կտա, բնակարան ունենալով, լուծել նաև մշտական բնակության վայրի խնդիրները: