19:45 , 8 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Ապրիլի 8-ին` ժամը 16.45-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Սեբաստիայի փողոցի թիվ 3ա շենքի մոտակայքում գտնվող ավտոտնակում տեղի է ունեցել պայթյուն, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Անի-պայծառ» ՍՊԸ-ին պատկանող փրփրապլաստի արտադրամասի վառարանում տեղի է ունեցել պայթյուն. վնասվել է արտաքին պատը՝ 2 քմ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը արտադրամասի աշխատակից Դ. Ա.-ը (ծնվ.1996թ.) տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: