Պատմական օր՝ քրիստոնյա աշխարհի համար. Rome Reports (Տեսանյութ)


19:27 , 8 ապրիլ, 2015

Պատմական օր՝  քրիստոնյա աշխարհի համար.  Rome ReportsArmenia TV.am-ը գրում է.

Օր, որը պատմական կլինի համայն քրիստոնյա աշխարհի համար. իտալական Rome Reports-ն այսպես է բնութագրել ապրիլի 12-ին Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագը: Այն մատուցելու է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը:  Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին մատուցվելիք պատարագին նախատեսվում է, որ ներկա կլինեն նաև հայկական եկեղեցիների հոգևոր առաջնորդները: 

Իտալական առաջատար լրատվամիջոցի հետ հարցազրույցում Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը նշել է, որ հուսով է՝ պատարագը չի քաղաքականցվի, և փաստը, որ Հռոմի պապը համաձայնել է պատարագ մատուցել, շատ բանի մասին է խոսում: Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներն առաջին հերթին աշխարհին են պետք: 

 Հայերը 100 տարի իրենց ներքին կռիվն են տվել անարդարության և տգիտության դեմ: Այս տարելիցը կարևոր է աշխարհի համար, հայերի համար շատ բան չի փոխվում, բայց դա աշխարհի համար ճշմարտությունը լսելու միջոց է, -ասել է Միքայել Մինասյանը: