Եթե փնտրում ես միայն վատը, կգտնես վատը` երբեք չնկատելով ոչ մի լավ բան...


23:30 , 22 հոկտեմբեր, 2012

Մի իմաստուն մարդ ասաց իր ընկերոջը.
-Նայիր շուրջդ ու մտապահիր բոլոր դարչնագույն առարկաները:
Սենյակում շատ էին դարչնագույն իրերը: Ընկերը միանգամից մտապահեց: Իսկ հիմա,- պատվիրեց իմաստունը, - փակիր աչքերդ ու թվիր բոլոր կապույտ գույնի առարկաները:
Ընկերը շփոթվեց ու բողոքեց.
-Ես ոչ մի կապույտ բան էլ չեմ տեսել… քո ցուցումով ես մտապահեցի միայն դարչնագույն առակաները:
Իմաստունը ժպտալով ասաց,- բաց աչքերդ ու տես,թե սենյակում որքան կապույտ գույնի իրեր կան…. Այս օրինակով,- շարունակեց իմաստունը, - ցանկացա ցույց տալ քեզ ճշմարտությունը կյանքի մասին… եթե դու փնտրում ես սենյակում միայն դարչնագույն իրերն ու մտապահում դրանք, իսկ կյանքում միայն վատը, ապա դու կտեսնես ու բացառապես կնկատես միայն դրանք …և միայն նրանց կհիշես ու կմտապահես քո կյանքում..
- Հիշիր, եթե դու փնտրում ես միայն վատը, կգտնես վատը` երբեք չնկատելով ոչ մի լավ բան… ակնկալելով միայն վատը, դու բաց կթողնես այն լավը, որն իրականում կա…