Վիկտորյա Բեքհեմը վերջնագիր է ներկայացրել ամուսնուն


18:55 , 8 ապրիլ, 2015

Replik.am-ը գրում է.

Երգչուհի և մոդել Վիկտորյա Բեքհեմը կոշտ զրույց է ունեցել իր ամուսնու` Դևիդ Բեքհեմի հետ` առաջ քաշելով մի շարք խիստ պահանջներ:

Աստղային ընտանիքում վեճը սկսվել է փոքր պատճառից. Վիկտորյան սոցկայքում շատ պատահաբար տեսել է ամուսնու լուսանկարը, որտեղ Դևիդը երևում է մորուքով: Դա դուր չի եկել բրիտանուհուն և նա ամուսնուց պահանջել է տուն չվերդառնալ, քանի դեռ չի սափրվել:

Հետաքրքիր է, որ մորուք պահելն այժմ իսկական բրենդ է, սակայն դա դուր չի գալիս Վիկտորյային և նա մտադիր է ստիպել ամուսնուն հրաժարվել դրանից:

Նշենք, որ Բեքհեմը, չնայած այն բանին, որ երեխաները կողմ են եղել իրենց հոր` մորուք պահելուն, այդուհանդերձ ստիպված է եղել սափրվել, քանի որ կնոջ խոսքն իր համար ավելի կարևոր է եղել: