18:15 , 8 ապրիլ, 2015
Ladynews.am-ը գրում է.
Այս դիմակը կարող է վերադարձնել ձեր դեմքի թարմությունը ընհամենը 20 րոպեի ընթացքում, ինչպես նաև վերացնել թեփոտությունը:
Եթե այն օգտագործեք շաբաթական 1-2 անգամ, ապա 3 շաբաթվա ընթացքում, դուք կտեսնեք մաշկի վերափոխումը:
Բաղադրությունը.
- 1 ճաշի գդալ մածուն
- 1 թեյի գդալ մեղր
- 1 թեյի գդալ ալյուր
- մեկ պտղունց աղ:
Բաղադրիչները լավ խառնել իրար: Ստացված զանգվածը քսել դեմքին և պարանոցին, պահել 20 րոպե: Լվանալ տաք ջրով: Քսել սնուցող կրեմ:
