16:46 , 8 ապրիլ, 2015Panorama.am-ը գրում է.
Նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Լևոն Միրզոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: