15:52 , 8 ապրիլ, 2015Ի՞նչ եք Դուք տեսնում այս նկարում առաջին հերթին։ Ընտրեք տարբերակն ու կարդացեք դրա մեկնաբանությունը:
1. Գոլֆ խաղացող տղամարդ
2. Աղջիկ
3. Կատվի մռայլ մռութ
Որոշ փորձարկվողներ ընդհանրապես չեն տեսնում մարդկանց ֆիգուրներ այս նկարում։ Հոգեբանին սա թույլ է տալիս ենթադրել, որ նման հաճախորդների մոտ չեն ստացվում հարաբերություններն այլ մարդկանց հետ, և նրանք միայնակ են։ Իսկ այն մարդիկ, ում ասոցիացիաները սերտորեն կապված են մարդկանց հետ, սովորաբար իրենց հարմարավետ են զգում ցանկացած կոլեկտիվում ու հեշտորեն են ներգրավվում կոլեկտիվի մեջ։
2. Գոլֆ խաղացողներ
Մարդիկ հաճախ այսպիսի պատկերներում տեսնում են շարժման մեջ գտնվող ֆիգուրների՝ պարող աղջիկների, շարժվող ծովախեցգետինների և այլն։ Դա վկայում է նրա մասին, որ տվյալ անհատականությունը ձգտում է աճել ու զարգանալ։ Իսկ այն մարդիկ, ում ասոցիացիաներում շարժումը բացակայում է, կանգնած են ընտրության խնդրի առջև, կամ էլ առհասարակ պատրաստ չեն առաջ շարժվելու։
3. Կատվի մռայլ մռութ
Մարդուն կարող է թվալ, որ պատկերի ընկալումն իր կողմից կախված է նրանից, թե ինչ տրամադրություն ունի նա այդ պահին. իբր եթե նա այդ պահին տրտում է, ապա տրտում պատկերներ էլ կտեսնի, իսկ եթե զվարթ է, ապա ամենուրեք ճախրող թիթեռնիկներ կտեսնի։ Նման մարդը վախենում է խոստովանել ճշմարտությունն ինքն իրեն, քանի որ մեր հոգեկանը միայն օբյեկտիվ պատասխաններ է տալիս՝ անկախ ժամանակից։
Եթե Ձեր պատասխաններն ամենևին նման չեն նրանց, որոնք տրվել են հոգեբանին տասնյակ ու հարյուրավոր այլ մարդկանց կողմից, ապա դա հիմք է տալիս ենթադրելու, որ Դուք կամ խիստ օրիգինալ մտորումներ ունեք՝ բացառիկ ստեղծագործական ունակություններով հագեցած, կամ էլ Դուք հոգեկան շեղումներ ունեք։