15:46 , 8 ապրիլ, 2015
34-ամյա Փերիզ Հիլթոնը «Odda Magazine» ամսագրի 8-ամյակի կապակցությամբ փոխակերպվել է բարբիի։ Հատուկ ամսագրի համար ստեղծված ֆոտոշարքում Փերիզը կրում է իտալացի հռչակավոր դիզայներ Ջերեմի Սքոթի մոդելավորած զգեստները։

Թեպետ Փերիզը մանկական խաղալիք է պատկերում ֆոտոշարքում, ինքնին ֆոտոշարքը բնավ էլ մանկական չէ։ Փերիզն այստեղ ներկայացել է սեքսուալ զգեստներով և ցանկասեր կնոջ կերպարանքով։ Լուսանկարներից մի քանիսում երևում է մի կիսամերկ տղամարդ ու ինչ-որ կին։ Հավանաբար ամսագրի ղեկավարությունը ցանկացել է սիրային եռանկյունի ներկայացնել այս հոբելյանական ֆոտոշարքում։

Փերիզ Հիլթոնն իր տիկնիկային լուսանկարներով կիսվել է «Instagram»-ի իր հետևորդների հետ ու կատարել հետևյալ գրառումը.
Շատ եմ սիրում @ODD ամսագրի շապիկի լուսանկարս #«Moschino»բարբի։ Ես բարբի աղջիկ եմ բարբիների աշխարհում։

Լուսանկարներից դատելով՝ Փերիզն իսկապես բարբի աղջիկ է։ Նա կրում է վառ դիմահարդարում ու վարդագույն զգեստներ։ Բոլոր ռեկվիզիտները՝ մահճակալը, սառնարանը, հայելասեղանը, ևս վարդագույն են։ Ինչպես տեղեկացրել է ամսագրի խմբագրությունը, փորձ է կատարվել ստանալ 90-ականների ոճի ֆոտոշարք։



Ֆոտոշարքից հետո գլամուրային բարբին ազատվեց կոսմետիկայի հաստ շերտից ու շնիկին զբոսանքի տարավ։

Վերջերս Փերիզն սկսել է դիջեյի գործունեություն ծավալել։