Japan Airlines-ի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել


15:26 , 8 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Ճապոնական Japan Airlines ավիաընկերության ինքնաթիռը չորեքշաբթի արտակարգ վայրէջք է կատարել Տոկիոյից Հոկայդո կղզի թռիչքի ընթացքում՝ շարժիչի հետ կապված խնդրի պատճառով, գրում է ria.ru-ն:

TBS հեռուստաընկերության տվյալներով՝ Հանեդա օդանավակայանից դուրս եկած 521 չվերթն իրականացնող ինքնաթիռում եղել է 239 մարդ: Թռիչքի ընթացքում աջ շարժիչի կանգնելուց հետո անձնակազմն արտակարգ վայրէջքի թույլտվություն է խնդրել և փոխել ինքնաթիռի ուղղությունը:

Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Հանեդա օդանավակայանում: Դեպքի հետևանքով վիրավորներ չկան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ