15:01 , 8 ապրիլ, 2015Ալբերտ Էյնշտեյնի հարաբերականության տեսության շնորհիվ տիեզերքում «կրակի օղակ» է նշմարվել։ Օղակը՝ տեղակայված 12 միլիարդ լուսնային տարվա հեռավորության վրա, ստեղծվել է երկու հեռավոր համաստեղությունների հանդիպման արդյունքում։ Այս արտասովոր շրջանաձև օբյեկտը գրավիտացիոն ոսպնյակավորման հազվագյուտ դրսևորում է։ Ալբերտ Էյնշտեյնն այս երևույթի մասին գրել է հարաբերականության տեսության մեջ։

Էյնշտեյնի տեսության մեջ կանխատեսվել է, որ ավելի մոտ գտնվող համաստեղության գրավիտացիոն էֆեկտների արդյունքում ավելի հեռու գտնվող համաստեղության լույսը կթեքվի։ Չիլիի «Ալբա» աստղադիտակը ֆիքսել է այս էֆեկտն ամենաբարձր լուծելիության լուսանկարներում, որոնք մինչ այժմ նկարվել են որևէ աստղադիտարանում։ Այս դեպքում «SDP.81» համաստեղությունը և մեկ այլ համաստեղություն այնքան բարենպաստ դիրքում են հայտնվել, որ ավելի հեռու համաստեղության լույսը գրեթե ամբողջական շրջան է կազմում, որը տեսանելի է Երկիր մոլորակից։

Գրավիտացիոն ոսպնյակավորումն օգտագործվում է աստղագիտության մեջ ավելի վաղ շրջանի տիեզերքն ուսումնասիրելու համար, քանի որ այն անգամ ամենալավ աստղադիտակները գերհզոր է դարձնում։ Այս նոր լուսանկարներում ամեն ինչ այնքան մանրակրկտորեն է պատկերված, որ աստղագետները կկարողանան իրենց ունեցած տեղեկատվությունը համալրել նոր մանրամասներով և կազմել հեռավոր համաստեղության հնարավորինս հստակ պատկերը։
![]() |
![]() |
Թեպետ SDP.81–ի լույսի ու ձգողականության փոխազդեցությունը նախկինում ուսումնասիրվել է այլ աստղադիտարանների կողմից, ուրիշ ոչ մի աստղադիտարան այնքան մանրամասն նկար չի կարողացել ստանալ, որքան Ռադիոաստղագիտության ազգային աստղադիտարանը։ Աստղագետներն օգտագործում են համակարգչային ծրագրեր՝ ոսպնյակավորված համաստեղությունների իրական պատկեր ստանալու համար։ Մանրակրկիտ պատկերը թույլ կտա ուսումնասիրել այս հեռավոր համաստեղության ներքին կառուցվածքը շատ ավելի խորությամբ, քան հնարավոր էր մինչ այժմ։