Ռուսաստանը գումար կտրամադրի Հայաստանի ատոմակայանի համար․ Լավրով


14:06 , 8 ապրիլ, 2015

2687038Araratnews.am-ը գրում է.

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին ֆինանսական օգնություն կցուցաբերի հայկական ատոմակայանի շահագործման համար։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։

«Նախատեսվում է համագործակցություն, այդ թվում՝ օգնության ցուցաբերում հայ ընկերներին, որպեսզի իրագործվի հայկական ատոմակայանի էներգաբլոկի շահագործման ժամկետը երկարաձգելու գործընթացը», – ասել է Լավրովը Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։