Վրաստանի վարչապետը երրորդ անգամ հայր է դարձել


13:52 , 8 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ապրիլի 7-ին երրորդ անգամ հայր է դարձել, հայտնել է «Վրացական երազանք» կոալիցիայի մամուլի ծառայությունը։

Ինչպես փոխանցում է newsgeorgia.ru-ն՝ փոքրիկը ծնվել է տեղական ժամանակով ժամը 23։30-ին։ Մայրիկը և նորածինն իրենց լավ են զգում։ Ծնողները որոշել են որդուն անվանել Գաբրիել։

Իրակլի Ղարիբաշվիլին և նրա կինը՝ Նունուկի Թամազաշվիլին, ունեն արդեն 2 որդի՝ Նիկոլոզը և Անդրիան։