Մթերքները, որոնք չի կարելի ուտել քաղցն արագ հագեցնելու համար


13:44 , 8 ապրիլ, 2015

Մթերքները, որոնք չի կարելի ուտել քաղցն արագ հագեցնելու համարLife.panorama.am-ը գրում է.

Հաճախ քաղցն արագ հագեցնելու ու մեր կազմվածքը չվնասելու համար գնում ենք մյուսլի, պանրիկներ և չորամրգեր, սակայն իրականում այս մթերքները կարող են վնասել օրգանիզմին և կազմվածքին: Ահա այն մթերքները, որոնք չի կարելի ուտել քաղցն արագ հագեցնելու համար.

Երշիկ, քանի որ այս մթերքի մեջ դժվար է գտնել միս, բացի այդ մեծ քանակությամբ խոլեստերին է պարունակում, նատրիումի կոնեսրվանտ, որն առաջացնում է աղիների քաղցկեղ:

Արագ պատրաստվող շիլաներ, քանի որ պատրաստման գործընթացն արագացնելու համար փոխում են դրանց բաղադրությունը, ինչը հանգեցնում է նրան, որ դանդաղ ածխաջրերը վերածվում են օսլայի: 

Չոր նախաճաշեր` կիսաֆաբրիկատներ, որոնք ոչ մի վիտամին չեն պարունակում:

Արդյունաբերական չորամրգեր, որոնց մշակվում են ծծմբաթթվով և սոդայով, ինչպես նաև թրջվում են շաքարաշրջով:

Քաղցր պանրիկներ, որոնց բաղադրության մեծ մասը ոչ թե կաթնաշոռ է, այլ շաքար: Բացի այդ, այս մթերքի մեջ ավելացնում են բուսական ճարպեր, գունանյութեր, արհետսական բույրեր և կոնսերվանտներ:

Փաթեթավորված հյութեր, որոնց դժվար է բնական անվանել, քանի որ դրանք մշակվում են շաքարով, կիտրոնաթթվով և այլն:

Մյուսլի, որոնք նույնպես բազմաթիվ մշակումներ են անցնում ու կորցնում իրենց օգտակար հատկություւնները: Արդյունքում ածխաջրերը «դանդաղից» արագ շաքարի են վերածվում:

Չիպսեր, որոնք պատրաստվում են էժանագին բուսական ձեթերով և պարունակում են մեծ քանակությամբ համերն ուժեղացնող նյութեր: