Ֆեյսբուքյան հայ օգտատերերն ընդդեմ Քիմ Քարդաշյանի


12:52 , 8 ապրիլ, 2015

Վերջին շրջանում Ֆեյսբուք սոցիալական տիրույթում օգտատերերն իրենց զարմանքը և վրդովմունքն են հայտնում այն փաստի նկատմամբ, որ Հայաստան է այցելում ՀԱՅ հեռուստաաստղ ՔԻմ Քարդաշյանը:
Ընկերներ, Հայաստան է ժամանաում մարդ, ով գրեթե ամեն րոպե գտնվում է միջազգային մամուլի ուշադրության կենտրոնում, մարդ, ում ամեն մի խոսքը հայտնվում է միջազգային մամուլի առաջին էջերում:
Ի՞նչ է ստացվում, Քիմ Քարդաշյանի այցով մենք կարող ենք մեր մշակույթն ի ցույց դնել երկրագնդի գրեթե ողջ բնակչության առջև: Պատահական չէ, որ նրա այցը համընկնում է Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, եկել է պահը, որ մենք ճիշտ օգտագործենք մեր այս հնարավորությունը և հենց նրա միջոցով կարողանանք բացել այլ պետությունների իշխանավորների աչքերը, ովքեր Ցեղասպանության մասին գեթ մեկ բառ չեն արտասանել: 
Այսքան ժամանակ ոչ մեկս չենք լսել, որ Քիմ Քարդաշյանը բացասաբար արտահայտվի իր ազգային պատկանելիության մասին, բացասական նոտայով խոսք հնչեցնի Հայաստանի ու առհասարակ ՀԱՅԻ հանդեպ: Եկեք չմոռանանք, որ յուրաքանչյուր ոք ունի ազատ տեղաշարժվելու իրավունք, շոուն մնում է շոու, բայց եկեք չանցնենք սահմանված բարոյական սահմանները:
Ի դեպ, Քարդաշյանի Ֆեյսբուքյան և Թվիթերյան էջերի հետևորդների ակտիվության քանակից պետք է եզրակացնենք, որ նրան հետևում է ամբողջ աշխարհը, ու նրա ամեն մի գրառումն օգտատերերի կողմից հասնում է հազարավոր հավանումների:

P/S. Այո, համաձայն եմ, որ բարոյական տեսանկյունից Քիմն աչքի չի ընկել դրական կողմերով, բայց եկեք չմոռանանք, որ ՀՀ-ում ավելի անբարոյականներ կան, ովքեր ամեն րոպե պատրաստ են անկողին մտնել ամեն պատահած մեծահարուստի հետ: