Արյան ճնշման նվազեցման հնարք՝ 10 վայրկյանում


12:28 , 8 ապրիլ, 2015

Life.panorama.am-ը գրում է.

Արյան ճնշման նվազեցման հնարք՝ 10 վայրկյանում

Արյան ճնշումը համարվում է առողջությանը սպառնացող թաքնված  վտանգ։ Այն  կոչվում է լուռ մարդասպան, քանի որ չի ունենում նկատելի ախտանշաններ կամ նախազգուշացումներ՝ մինչ բարդույթունների առաջ գալը։

Արյան բարձր ճնշումը մեծացնում է ինսուլտի, երիկամների,  սրտանոթային հիվանդությունների հավանականությունը։

Արյան բարձր ճնշմամբ տառապող մարդիկ հաճախ օգտագործում են դեղահաբեր՝ այն կարգավորելու համար։ Բացի այն, որ արյան ճնշմամբ տառապող մարդիկ պետք է փոխեն իրենց սննդակարգը, քիչ աղ և ճարպ ընդունեն, շատ ջուր խմեն, կարող են նաև կանխել արյան ճնշման բարձրացումը դարչինի օգնությամբ։

Մի շարք հետազոտություններ հաստատել են, որ դարչինի օգտագործումը նվազեցնում է արյան ճնշումը։

Օրական սննդակարգի մեջ 2 գրամ դարչինի ներառումը կարող է հեշտությամբ վերահսկել արյան ճնշումը։

Դարչինը կարող է օգտագործվել նախաճաշի ժամանակ, այն կարելի է ավելացնել սուրճի, մածունի, շիլայի, ինչպես նաև մրգային աղցանի մեջ։