12:26 , 8 ապրիլ, 2015
Լոնդոնի բնակչուհի Սոֆյա Ադամսն աշխատում է որպես ոստիկան։ Նա միշտ բարդույթավորվել է իր կառուցվածքից, սակայն վերջերս այս կինը համարձակությամբ լցվեց ու որոշեց մասնակցել «Star in a Bra» գեղեցկության մրցույթին։ Այս մրցույթը կազմակերպվում է «Curvy Kate» ներքնազգեստների ու լողազգեստների ընկերության կողմից։ Այս ընկերությունը չի օգտվում պրոֆեսիոնալ մոդելների ծառայություններից, այլ իբրև մոդել վարձում է սովորական կանանց։ Ընկերությունը մեկ տարվա աշխատանքային պայմանագիր էր կնքում գեղեցկության մրցույթի հաղթողի հետ, ինչից հետո նա դառնում է «Curvy Kate»-ի պաշտոնական ներկայացուցիչը։ Սկզբում մրցույթին աշխարհի տարբեր երկրներից ժամանած 1,000 կին էր մասնակցում, սակայն մրցույթի չափորոշիչները գնալով խստացան, և այժմ Ադամսը մտել է լավագույն տասնյակի մեջ։
![]() |
![]() |
Հարցազրույցներից մեկի ընթացքում նա ասել է.
Ես ատում էի իմ չափսերն ու ցանկանում էի փոխվել։ Սակայն ես տարեցտարի հասկանում էի, որ ինձ մոտ ուղղակի պակասում էր սերն իմ իսկ անձի նկատմամբ։ Պետք է պարզապես վերաբերվել սեփական մարմնին այնպես, ասես այն անառիկ տաճար լինի։

Գեղեցկության մրցույթի հաղթողն ընտրվելու է հաջորդ ամիս առցանց քվեարկության միջոցով։ Հաղթողը շահում է ոչ միայն մեկ տարվա աշխատանքային պայմանագիր «Curvy Kate» ընկերության հետ, այլև հանգիստ Միջերկրական ծովում ու 1500 դոլար։

Մրցույթի լավագույն տասնյակը
![]() |
![]() |
Ներքնազգեստի ընկերության ղեկավարներից մեկն ասել է.
Մենք գեղեցիկ ներքանզգեստ ու լողազգեստ ենք ստեղծում զանազան կառուցվածքների ու չափսերի մարդկանց համար, ուստի մեզ պետք են մոդելներ, ովքեր հավուր պատշաճի կներկայացնեն մեր արտադրանքը։ Մենք ցանկանում ենք ցույց տալ, որ չկա կատարյալ մարմնի միայն մեկ տեսակ։
