Առաջիկա օրերի եղանակը Հայաստանում


11:46 , 8 ապրիլ, 2015
Հանրապետության տարածքում`

Ապրիլի 8-ին` երեկոյան ժամերին, 9-ին, 11-ին` գիշերը և օրվա երկրորդ կեսին, 10-ին, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

10-ին՝ առանձին հատվածներում, սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ:

Քամին՝ հարավային` 5-10 մ/վրկ., 9-ին, 10-ին` առանձին վայրերում, սպասվում է քամու ուժգնացում՝ 25-30 մ/վրկ. արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 8-9-ին կբարձրանա 4-5 աստիճանով, 11-ի ցերեկը և 12-ի գիշերը նույնքան կնվազի: 
 
Երևանում՝ 

Ապրիլի 8-ին` երեկոյան ժամերին, 9-ին, 11-ին` գիշերը և օրվա երկրորդ կեսին, 10-ին, 12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ:

Երևանի ապրիլի 8-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

 
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն