Թունավորվել է երեք քաղաքացի, նրանցից մեկը՝ 2 տարեկան


12:08 , 8 ապրիլ, 2015

Lurer.com-ը գրում է.

Ապրիլի 8-ին, ժամը 02.01-ին տեղեկատվություն է ստացվել, թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երևանի Անտառային փողոցի բնակիչ Ս. Մ.-ն (ծնվ. 1967 թ.):

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

***

Ապրիլի 7-ին, ժամը 15.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Արմենիա» ՀԲԿ է տեղափոխվել Երևանի Մեծարենց փողոցի տներից մեկի բնակիչ Հ. Մ.-ն (ծնվ. 1988 թ.):

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

***

Ապրիլի 7-ին, ժամը 12.55-ին տեղեկատվություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով «Մուրացան» ԲԿ է տեղափոխվել Երևանի Ավանի 14-րդ փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի բնակիչ Գ. Գ.-ն (ծնվ. 2013 թ.):

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: