ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը և Լիլիթ Մարգարյանի ցուցադրության մյուս հյուրերը


11:06 , 8 ապրիլ, 2015

Լիլիթ Մարգարյանը մոտ 7 տարվա լռությունից հետո ներկայացրեց իր Gallery 100 հավաքածուն, որը ստեղծման ընթացքում դիզայները ոգեշնչվել էր 20-րդ դարի հայ մեծանուն նկարիչների աշխատանքներով: Ինչպես նշեց Լիլիթը, երազանքային ցուցադրությունն իրականություն դարձավ շնորհիվ ՀՀ Առաջին տիկին Ռիտա Սարգսյանի, ով և միջոցառման ամենասպասված հյուրն էր: Լիլիթը շնորհակալություն հայտնեց նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին, Իր գործընկերներին և բոլոր ներկաներին, ովքեր եկել էին տոնելու դիզայների «վերադարձը»։