3 մթերք, որ չի կարելի ուտել առավոտյան


10:54 , 8 ապրիլ, 2015
Life.panorama.am-ը գրում է.
3 մթերք, որ չի կարելի ուտել առավոտյան

Նախաճաշը լավ օրվա սկզբի ամենակարևոր նախապայմանն է։ Նախաճաշ անող մարդիկ ողջ օրվա ընթացքում ավելի ուշ են քաղց զգում։ Եթե ցանկանում եք պահպանել օրգանիզի առողջությունը և ողջ օրվա ընթացքում բավարար էներգիա ունենալ  խուսափեք ահա այս մթերքները նախաճաշին ուտելուց.

1. Յոգուրտ և բնական հյութ

Չնայած որ այս երկուսն էլ համարվում են բնական, բայց բնական հյութը կամ յոգուրտը օրգանիզմին էներգիան են տալիս միայն կարճ ժամանակով, որը շուտ սպառվում է և առաջացնում է քաղց։ Բայց ցանկալի է խմել ձեր իսկ պատրաստած հյութը՝ թարմ մրգերից։

2. Քաղցրավենիք

Ճիշտ չէ օրը քաղցրավենիքներով սկսել, դրանք պարունակում են շատ կալորիաներ և շատ շաքարավազ։ Օրը քաղցրվենիքներով սկսելը ամենալավ միտքը չէ։

3. Դժվարամարս սնունդ։ Ճիշտ չէ օրը սկսել հավկիթով կամ երշիկով, սպիտակ հացով, օրվա ընթացքում կարող եք օգտվել այս մթերքներից, որոնք կբավարարեն քաղցը։