09:32 , 8 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
Անկարայում հայերից մնացած հին գերեզմանատունն ավերվում է գանձ որոնողների կողմից:
Մարդկային ոսկորները ցիրուցան են եղել, գրում է Hye Tert-ը։
Գերեզմանատունն անգամ որպես պիկնիկ անցկացնելու վայր է օգտագործվում:
Սնկարայի Սինջան շրջանում հայերից միայն այս գերեզմանոցն է մնացել: Քաղաքապետարանը որոշ ժամանակ առաջ նորմալ պահպանված տապանաքարերը տեղափոխել էր քաղաքապետարանի պարտեզ և «բացօթյա թանգարան» պատրաստել: Ավելի ուշ տապանաքարերն այնտեղից հանվել էին, և համաձայն պնդումների՝ տարվել էին Անատոլիայի քաղաքակրթությունների թանգարան:
Մի քանի տարի առաջ գերեզմանատան շրջակայքը ցանկապատվել էր, սակայն դրա ներկայիս վիճակը ցույց է տալիս, որ այն չի պահպանվել:
Ցանկապատն ավերված է: Գերեզմանները գանձ որոնողների կողմից պղծվել են, և ոսկորները դուրս են թափվել: