08:50 , 8 ապրիլ, 2015
1in.am-ը գրում է.
Տոկիոյում ձյուն է տեղացել և հաստատվել ձմռան կեսերին բնորոշ եղանակ։ Ջերմաստիճանի կտրուկ անկումն անակնկալի է բերել Ճապոնիայի մայրաքաղաքի բնակիչներին։ Դեռևս երկուշաբթի ջերմաստիճանը 22 աստիճան էր, ճապոնացիները ծաղկած սակուրայի այգիներում վայելում էին տաք գարունը։ Սակայն չորեքշաբթի ջերմաստիճանը հասել է 2.8 աստիճանի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Ըստ կանխատեսումների՝ այսօր զգալի տաքացում չի սպասվում։ Որոշ շրջաններում ձյան ծածկույթի հաստությունը հասնում է 6 սմ-ի։
Վերջին անգամ ապրիլյան ձյան տեղումներ Տոկիոյի բնակիչները տեսել էին 5 տարի առաջ։ Առաջիկա օրերին ճապոնացիներին սպասվում է ցուրտ եղանակ և անձրևներ։ Ջերմաստիճանի սնդիկի սյունն ուրբաթ հազիվ հասնի 6 աստիճանի։