08:18 , 8 ապրիլ, 2015Tert.am-ը գրում է.
Իսպանիայում 15 տարի անց վերաբացվել է մի արահետ, որն անվանում են ամենավտանգավորն աշխարհում:
ABC News-ի փոխանցմամբ` Իսպանիայում այժմ նորից գործում է 5 մղոն երկարություն ունեցող El Caminito del Rey լեռնային անցուղին:
Այդ ճանապարհով անցնելը համարձակ մարդկանցից 5 ժամ է պահանջում: Այդ կերպ հնարավոր է բառացիորեն քայլել անդունդի եզրով:
Այս ուղին բացել է Իսպանիայի թագավոր Ալֆոնսո 13 - րդը՝ 1921-ին: Վերջին 15 տարում արահետում իրականացվել է 2.5 մլն դոլար արժողությամբ վերանորոգման աշխատանք:





