«Հրապարակ». Ժիրայր Սեֆիլյանին ԵԿՄ ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանը չի ճանաչում


07:28 , 8 ապրիլ, 2015

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Արցախյան ազատամարտի հերոս Ժիրայր Սեֆիլյանին, պարզվում է, ԵԿՄ ղեկավար, գեներալ Մանվել Գրիգորյանը չի ճանաչում: «Էդ ո՞վ ա»,-Սեֆիլյանի ձերբակալության վերաբերյալ մեր հարցից խոժոռվեց նա: Երբ զարմացանք, որ չի ճանաչում Արցախյան պատերազմի հերոսին, գեներալն արագ վրա բերեց. «Ես խաբար չեմ, ոչ էլ գիտեմ, թե բան գիտես՝ ասա իմանամ, հենց իմանամ, մե բան կխոսեմ»»,–գրում է թերթը։