Ինչո՞ւ են Գերմանիա–Հոլանդիա ֆուտբոլային խաղերի ժամանակ հաճախ բղավում «Վերադարձրեք մեր հեծանիվները»


07:52 , 8 ապրիլ, 2015

Երբ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին գերմանացիները գրավեցին Հոլանդիան, նրանք տեղի բնակիչներից հավաքեցին բոլոր հեծանիվները և խորտակեցին ջրանցքներում։ Դրանով ցանկանում էին սահմանափակել բնակչության տեղաշարժը, ինչն էլ կնվազեցներ պարտիզանական շարժման ռիսկը։ Մնացած հեծանիվները հիտլերականները Հոլանդիայից նահանջի ժամանակ վերցրեցին իրենց հետ։
Եվ ահա, 70 տարի անց էլ Գերմանիա–Հոլանդի ֆուտբոլային խաղերի ժամանակ հաճախ կարելի է լսել «ik wil mijn fiets terug!» կարգախոսը։ Այն թարգմանաբար նշանակում է «Վերադարձրեք մեր հեծանիվները»։