06:26 , 8 ապրիլ, 2015
Tert.am–ը գրում է.
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաջին ինքնաթիռը հումանիտար օգնությամբ ժամանել է Եմեի մայրաքաղաք Սանա:
Ինչպես գրում է BBC-ն` Կարմիր խաչն ավելի վաղ թույլտվություն էր ստացել Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ կոալիցիայի ներկայացուցիչներից Եմեն դեղամիջոցներ հասցնելու համար:
Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի մյուս երկրների մասնակցությամբ ստեղծված կոալիցիան ռազմական գործողություններ է անցկացնում Եմենում` ընդդեմ հուսիթ ապստամբների, որոնք վերահսկողություն են հաստատել երկրի մեծ մասում, այդ թվում` մայրաքաղաք Սանայում: