04:57 , 8 ապրիլ, 2015
Tert.am–ը գրում է.
Թուրքիայի գերագույն կրոնական մարմինը` Կրոնական հարցերի վարչությունը, ֆեթվա` իսլամական կրոնական հրովարատակ է արձակել, որով թույլատրել է զուգարանի թուղթ օգտագործելը:
Ըստ Hurriyet-ի` այս կերպ կառույցը ցույց է տվել, որ զուգարանի թուղթը թույլատրելի է իսլամում: Միաժամանակ՝ հրովարտակում նշվել է, որ մաքրության առաջնային աղբյուր պետք է լինի ջուրը, ինչպես դա ընդունված է մուսուլմանական հասարակություններում:
Աղբյուրը նկատում է, որ փաստորեն Թուրքիայում զուգարանի թղթի օգտագործումը թույլատրվել է դրա հայտնագործումից 158 տարի անց: