Գերմանիայի Գավաթ. «Բորուսիա»-ն դուրս եկավ կիսաեզրափակիչ փուլ


02:49 , 8 ապրիլ, 2015

1in.am–ը գրում է.

G_Hoffenheim_Mkhitaryan_bvbnachrichtenbild_regular

Գերմանիայի Գավաթի ¼ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Հոֆենհայմ»-ին:

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 2:2 հաշվով և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ: Չափազանց լարված պայքարում անցած վերջանամասում հանդիպումն ավարտվեց «Բորուսիա»-ի հաղթանակով: Հաղթանակ գոլի հեղինակ դարձավ Սեբաստյան Կելը:

Հավելենք, որ հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով խաղադաշտ դուրս եկավ մեկնարկային րոպեներից, մասնակցեց երկու խաղակեսերի և փոխարինվեց լրացուցիչ ժամանակի 11-րդ րոպեին:

Այսպիսով, «Բորուսիա»-ն դուրս եկավ Գերմանիայի Գավաթի կիսաեզրափակիչ:

«Բորուսիա»-«Հոֆենհայմ»` 3:2
1:0 Սուբոտիչ (19՛), 1:1 Ֆոլանդ (21՛), 1:2 Ֆիրմինյո (28՛), 2:2 Օբամեյանգ (57՛), 3:2 Կել (108՛)