Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ գործընկերն է և գլխավոր ներդրողը. Էդ. Նալբանդյանի հարցազրույցը` ТАСС-ին. Armlur.am


00:12 , 8 ապրիլ, 2015

Ռուսաստանը Հայաստանի թիվ մեկ գործընկերն է և գլխավոր ներդրողը. Էդ. Նալբանդյանի հարցազրույցը` ТАСС-ինArmlur.am-ը գրում է.

Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման նախօրեին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ռուսաստանի հետ համագործակցությունը տնտեսական, քաղաքական և ռազմատեխնիկական ոլորտներում: Էդ. Նալբանդյանը նշել է, որ Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների ամբողջ սպեկտրը` այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցը:

Նալբանդյանը հայտնել է, որ իր այցի շրջանակում կհանդիպի նաև Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ: «Համոզված եմ, որ, ինչպես միշտ, բանակցությունները և հանդիպումները կլինեն արդյունավետ, ուղղված հայ-ռուսական դաշնակցային ռազմավարական փոխգործակցության հետագա ամրապնդմանը»,- հավելել է նախարարը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ