Օբաման չի նկատել Սպիտակ տան հոսանքազրկումը


00:00 , 8 ապրիլ, 2015

Без имениAraratnews.am-ը գրում է.

Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը հաղորդել է, որ Սպիտակ տանը չեն նկատել հոսանքազրկումը, հաղորդում է Gazeta-ն՝ հղում կատարելով The Washington Post-ին: Շենքը անմիջապես անցել է վթարային հոսանքի աղբյուրների օգտագործմանը:
Ըստ Էռնեստի, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման շենքի հոսանքազրկման ժամանակ իր աշխատասենյակում էր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վաշինգտոնի մի մասը հոսանքազրկվել էր: