Ամերիկուհին երիկամի դոնոր է գտել մեքենայի ապակու վրա արված գրության օգնությամբ


23:44 , 7 ապրիլ, 2015

Tert.am-ը գրում է.

24-ամյա ամերիկուհի Քրիստին Ռոյլսի մոտ անցյալ տարի երիկամի խանգարում էին ախտորոշել, և երիտասարդ կինը ստիպված էր միանալ ԱՄՆ-ում երիկամի փոխպատվաստման սպասող 100 000 մարդկանց ցուցակին:

Ինչպես հաղորդում է Oddity Central-ը` պարզելով, որ ամեն տարի 4000 մարդ է մահանում` սպասելով երիկամի փոխպատվաստման, ամերիկուհին որոշում է ինքն իր հարցերը լուծել: Նրան հրաշքով հաջողվել է ինքնուրույն դոնոր գտնել` իր մեքենայի ապակու վրա գրած սովորական հաղորդագրության միջոցով: Կինն ամուսնու մեքենայի ապակու վրա գրել էր. «Փնտրում եմ մեկին, ով ինձ կնվիրաբերի իր երիկամը»:

Ամերիկուհու մոտ այդ միտքն առաջ է եկել՝ նմանօրինակ պատմություն կարդալով Փորթլենդի բնակչի մասին: Թեև այդ միտքն այնքան էլ հուսադրող չէր թվում, այն աշխատել է: Նրա հաղորդագրությանն արձագանքել է 30-ամյա Ջոշը, ով որոշել է օգնել: Ստուգումներից հետո պարզվել է, որ նրա երիկամը 100 տոկոսով համընկնում է:  Բարերար դոնորի հետ Քրիստինն անձամբ հանդիպել է օրեր առաջ միայն` իր մեկամյա որդու հետ միասին, և հայտնել իր շնորհակալությունը: