23:16 , 7 ապրիլ, 2015
Ladynews.am-ը գրում է.
LADYNEWS.am-ը ի սրտե շնորհավորում է ձեզ` Մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Ցանկանում ենք գարնանաբույր ու սիրառատ օրեր, ընտանեկան ջերմություն և անսահման երջանկություն:
Ներկայացնում ենք ասույթներ մայրության մասին:
Օրորոց ճոճող ձեռքը կառավարում է աշխարհը:
Ուիլյամ Ռոս Ուոլես
Բազմազավակ մայրը կկարողանա հանգիստ փոխարինել մի քանի ավիադիսպետչերի:
Լայզա Օլթեր
Եթե էվոլյուցիոն տեսությունը ճիշտ է, ապա ինչո՞ւ մայրերը ընդամենը երկու ձեռք ունեն:
Միլթոն Բյորել
Բոլորը ցանկանում են փրկել մարդկությունը, սակայն ոչ ոք չի ցանկանում օգնել մորը` ափսեները լվանալիս:
Պատրիկ Օ`Ռուրկ
«Մայրը» Աստծու անունն է` մանուկների շուրթերին և սրտերում:
Ուիլյամ Թեքերեյ
Մայրը և աղջիկն ավելի են մտերմանում, երբ աղջիկը մայրանում է:
Անհայտ հեղինակ
Ավաղ, մշտապես ստիպված ես պայքարել նրանց դեմ, ում պաշտում ես` թե սիրո, թե մայրության պարագայում:
Քոլետ
Եթե դուք, իրոք, լավ մայր եք, ձեր երեխաները պետք է հեռանան ձեզանից:
Ջոզեֆին Հարթ
Կյանքի առաջին տարիներին մայրն ամենակարևոր մարդն է երեխայի համար և, եթե լավ մայր է , ապա նրան, հավանաբար, կհաջողվի զավակի համար դառնալ ամենաանհասկացող մարդը:
Մերի Քեյ Բլեյքլի