23:02 , 7 ապրիլ, 2015
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի մայրաքաղաքում զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել: Դա ազդել է նաև այնպիսի կառավարական կառույցների վրա, ինչպիսիք են Սպիտակ տունը, Կապիտոլիումը և Պետքարտուղարությունը: Այս մասին հայտնում է Russia Today-ը:
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` հոսանքազրկվել է նաև ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը: Բոլոր նշված օբյեկտները գտնվում են Վաշինգտոնի կենտրոնում:
Պետքարտուղարությունում կառույցի ներկայացուցիչ Մարի Հարֆի ճեպազրույցը ընթացել է մթության պայմաններում: