22:17 , 7 ապրիլ, 2015
Araratnews.am-ը գրում է.
Չեխիայի կառավարությունը վաղը կքննարկի երկրի նախագահ Միլոշ Զեմանի` մայիսի 9-ին Մոսկվա այցը ֆինանսավորելու հարցը: Այս մասին տեղեկացնում է կառավարության պաշտոնական կայքը:
Նշենք, որ քրիստոնյա-դեմոկրատների ղեկավար և երկրի փոխվարչապետ Պավել Բելոբրադեկը չի բացառել այն տարբերակը, որ նախագահ Զեմանը ստիպված կլինի մեկնել Մոսկվա սեփական միջոցների հաշվին:
«Կարծում եմ, որ ԱՄՆ-ի դեսպանը մեզ պետք է հնարավորություն տա, որպեսզի ինքներս որոշում կայացնենք` ինչ օտարերկրյա այցեր պիտի ունենա այս կամ այն պաշտոնյան»,- նշել է փոխվարչապետը:
Հիշեցնենք, որ այս երկրում ԱՄՆ-ի դեսպանը քննադատել էր նախագահի որոշումը մայիսի 9-ին այցելել Մոսկվա և մասնակցել Հայրենական մեծ պատերազմwum հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարություններին: